Արցախում նախօրեին կայացած նախագահական ընտրություններին թեկնածուներից որևէ մեկը անցողիկ շեմը չի հաղթահարել, ուստի, առավել շատ քվե ստացած թեկնածուներից երկուսը՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը կպայքարեն երկրորդ փուլում:
«Թեկնածուներից որևէ մեկը չի հաղթահարել կողմ քվեարկած ձայների 50%+1 թիվը։ Պետք է անցկացվեն ընտրությունների երկրորդ փուլի աշխատանքներ։ Երկրորդ փուլը տեղի է ունենում քվեարկությունից 14 օր հետո, այսինքն` այս դեպքում ապրիլի 14-ին»-այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մամլո կենտրոնում հրավիրված ասուլիսում ասել է ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:
Ընտրողների ընդհանուր թիվը 104 հազար 348 է եղել,քվեարկությանը մասնակցել է 76 հազար 728 ընտրող կամ ընտրողների 72.7 տոկոսը:
Քվեները բաշխվել են հետևյալ կերպ.
1․ Արայիկ Հարությունյան – 36076 քվե (49.26 տոկոս)
2․ Մասիս Մայիլյան – 19360 քվե (26.4)
3․ Վիտալի Բալասանյան – 10755 քվե(14.7 տոկոս)
4. Իշխանյան Դավիթ Ռուբենի – 1873 (2.56 տոկոս)
5. Ղուլյան Աշոտ Վլադիմիրի – 1683 (2.3 տոկոս)
6. Խանումյան Հայկ Ռուբենի – 962 (1.3 տոկոս)
7. Բադասյան Վահան Միքայելի – 743 (1 տոկոս)
8. Բաբայան Դավիթ Կլիմի – 587 (0.8 տոկոս)
9. Իսրայելյան Ռուսլան Էդուարդի – 368 (0.5 տոկոս)
10. Բալայան Քրիստին Գրիգորի – 202 (0.3 տոկոս)
11. Դադայան Աշոտ Էդուարդի – 198 (0.3 տոկոս)
12. Լալայան Բելա Լաերտի – 162 (0.2 տոկոս)
13. Պողոսյան Մելսիկ Ռաֆայելի – 141 (0.2 տոկոս)
14. Ամիրյան Սերգեյ Վասիլիի – 106 (0.2 տոկոս):