Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը, որոնց համագործակցության արդյունքում ծնված ստեղծագործությունները ժողովրդականություն են վայելում, երաժշտասերներին են ներկայացրել հին հայկական «Սարի աղջիկ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Հոլովակը, որի ռեժիսորը Արման Սարգսյանն է, արդեն հասանելի է «YouTube»-ում:
Երգի գործիքավորումն իրականացրել է Գարիկ Պապոյանը, որը հանդես է գալիս նաև որպես կիթառահար: Բաս կիթառահար՝ Դավիթ Պարոնիկյան, հարվածային գործիքներ՝ Դավիթ Գևորգյան:
Գարիկ Պապոյանն ու Սոնան Ռուբենյանը 2017 թվականից կազմել են «Գարիկ Սոնա» խումբը: Նրանք ներկայացնում են հին ու նոր հայկական երգերի վերամշակված տարբերակներ, հանդես են գալիս համերգներով: 2017 թվականին Գարիկն ու Սոնան Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» հաղորդման շրջանակում ներկայացրել են Էդգար Էլբակյան կրտսերի «Լուսին» երգը, որը 2018 թվականին ՀՀ մշակույթի նախարարության «Ծիծեռնակ» մրցանակաբաշխությանը ճանաչվել է «Տարվա հիթ»: