Նախարարը ռեկտորներին առաջարկել է մինչև ապրիլի 14-ը ուսման վարձը չվճարելու պատճառով ուսանողներին դուրս չթողնել - RadioVan.fm

Онлайн

Նախարարը ռեկտորներին առաջարկել է մինչև ապրիլի 14-ը ուսման վարձը չվճարելու պատճառով ուսանողներին դուրս չթողնել

2020-03-30 19:46 , Образование, 1970

Նախարարը ռեկտորներին առաջարկել է մինչև ապրիլի 14-ը ուսման վարձը չվճարելու պատճառով ուսանողներին դուրս չթողնել

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությունը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը շրջաբերական է ուղարկել պետական և ոչ պետական բուհերի ռեկտորներին՝ առաջարկելով մինչև ապրիլի 14-ը ուսման վարձավճարները չվճարելու հետևանքով ուսանողներին չհեռացնել ուսումնական գործընթացից, իսկ արտակարգ դրության ավարտից հետո սահմանել ուսման վարձավճարների վճարման ժամանակացույց:

Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց նախարար Արայիկ Հարությունյանը՝ միաժամանակ նշելով, որ ԲՈւՀ-երն իրենք են որոշում իրեն ժամանակացույցներն ու վճարման կարգը:

Իսկ այն ուսանողներին, ովքեր այս պահին ուսման վարձերը վճարելու հնարավորություն ունեն՝ նախարարը հորդորել է վճարել:

«Եթե բուհերում ֆինանսական հոսքերը կտրուկ դադարեն, ԲՈւՀ-երն ունենում են խնդիրներ։ Հնարավորություն դեպքում վճարեք, նախ ձեր վրա հետո չի կուտակվի, երկրորդ՝ դրանով կօգնեք բուհերին որպես համակարգ շարունակել գործել, չփլուզվել, ապահովել իրենց կենսագործությունը, օրինակ՝ վճարեն աշխատավարձերը ձեր դասախոսներին»,-մանրամասնեց նախարարը։

Лента

Рекомендуем посмотреть