ՀՀ կառավարությունն օժանդակություն կտրամադրի կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կանանց:
Գործադիրն այսօր հաստատել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառման նախագիծը:
Նախագծի համաձայն՝ միջոցառման շահառու է հանդիսանում հղի կինը, ով մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքիցմարտի 13-ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում:
Ըստ որոշման, 100 հազար դրամի չափով աջակցությունը հղի կնոջը կտրամադրվի նպաստի ձևով։