Տնից դուրս գալիս երկարաթև բաճկոն հագեք, դիմակ կրեք, եղեք առանց զարդերի․ ՀՀ առողջապահության նախարարությունը՝ փողոց դուրս գալու կանոններով - RadioVan.fm

Онлайн

Տնից դուրս գալիս երկարաթև բաճկոն հագեք, դիմակ կրեք, եղեք առանց զարդերի․ ՀՀ առողջապահության նախարարությունը՝ փողոց դուրս գալու կանոններով

2020-03-29 15:29 , Общество, 2392

Տնից դուրս գալիս երկարաթև բաճկոն հագեք, դիմակ կրեք, եղեք առանց զարդերի․ ՀՀ առողջապահության նախարարությունը՝ փողոց դուրս գալու կանոններով

ՀՀ առողջապահության նախարարությունը Իսպանիայում և Ռուսաստանում տարածված պաստառների օրինակներով «Փողոց դուրս գալու կանոններ» է մշակել։

Սահմանված 12 կանոներից մեկով՝ հորդորվում է տանից դուրս գալուց առաջ հագնել երկարաթև բաճկոն, պիջակ, վերնազգեստ, դիմակ ունենալու դեպքում՝ այն կրել անմիջապես դուրս գալիս։ Աղջիկներին խորհուրդ է տրվում հավաքել մազերը, զարդեր չկրել։

12 կանոնը՝ տպագրված պաստառում։

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը՝ ժամը 17:00-ն, արտակարգ դրություն է հայտարարված:

Պարետի որոշմամբ՝ մարտի 25-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը, ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Քաղաքացիներին կոչ է արվում տնից դուրս գալ կենսական անհրաժեշտության դեպքում, ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և պարետի կողմից հաստատված տեղաշարժման թերթիկը՝ լրացված տարբերակով:

Ինքնամեկուսացման պահանջները խախտողները կտուգանվեն 100-250 հազար դրամով, վարակի առկայության պարագայում այդ ընթացքում այլոց վարակելիս՝ 300-500 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով։

Лента

Рекомендуем посмотреть