Այսօրվանից սկսած Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում գործող հատուկ կետում (հասցե` Երևան, Հանրապետության փող., 73 շենք, հեռ` 091202960) ընդունվում են համակարգիչներ և այլ սարքավորումներ, որոնք փոխանցվելու են դրանց կարիքն ունեցող աշակերտներին և մանկավարժներին` հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Այդ մասին տեղակցնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Սարքավորումների համար սահմանված են հետևյալ տեխնիկական չափանիշները.
Նվազագույն տվյալներ.
● Պրոցեսոր (CPU). Intel DualCore processor
● Օպերատիվ հիշողություն (RAM). 2 GB DDR3
● Կոշտ սկավառակ (HDD). 500GB
● Գրաֆիկական քարդ (Video adapter). Ներկառուցված (Integrated) HD Graphics
● Էկրան(Display). 18.5 դյում (սեղան համակարգչի դեպքում) և 14 դյում (դյուրակիր
համակարգչի դեպքում)
● Ցանցային դիմերես (Networking). Gigabit (10/100/1000) LAN, WLAN. 802.11a/b/g/n
(դյուրակիր համակարգիչների դեպքում)
● USB ստեղնաշար(keyboard) և USB օպտիկական մկնիկ (optical Mouse)։
Նախընտրելի տվյալներ.
● Պրոցեսոր (CPU). Intel Core i3
● Օպերատիվ հիշողություն (RAM). 4 GB DDR3
● Կոշտ սկավառակ (HDD). 500GB
● Գրաֆիկական քարդ (Video adapter). Ներկառուցված (Integrated) HD Graphics
● Էկրան (Display)․ 18.5 դյում (սեղան համակարգչի դեպքում) և 14 դյում (դյուրակիր
համակարգչի դեպքում)
● Ցանցային դիմերես (Networking)․ Gigabit (10/100/1000) LAN, WLAN․ 802.11a/b/g/n
(դյուրակիր համակարգիչների դեպքում)
● USB ստեղնաշար (keyboard) և USB օպտիկական մկնիկ (optical Mouse)։
Պլանշետներ կամ Սմարտ հեռախոսներ. Android կամ IOS
● Պրոցեսոր (CPU)․ Երկու կամ չորս միջուկային (Dual-Core, Quad-Core)
● Օպերատիվ հիշողություն (RAM)․ 2 GB
● Էկրանի չափսը >= 8 դյում
● 3G, Wifi։
Նշենք՝ օրեր առաջ ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ ունեցած հեռավար աշխատանքային քննարկմանը նախարար Հարությունյանն ասել էր, որ երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված հեռավար եղանակով կազմակերպվածկազմակերպված ուսումնական գործընթացում այս պահին ընդգրկված է հանրապետության դպրոցների և աշակերտների շուրջ 80 տոկոսը: Միաժամանակ, նշվել է, որ հանրապետության մարզերից ստացված տվյալների համաձայն` հեռավար կրթությունը բոլորին հասանելի դարձնելու համար մոտ 21 հազար սարքավորման պահանջարկ կա։ Կրթական գերատեսչությունը դիմել էր կազմակերպություններին և անհատներին՝ այս հարցում համագործակցելու և աջակցություն ցուցաբերելու։