ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 329 է, 28-ը բուժվել են, կա 1 մահ - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 329 է, 28-ը բուժվել են, կա 1 մահ

2020-03-27 14:51 , Общество, 1291

ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 329 է, 28-ը բուժվել են, կա 1 մահ

Հայաստանում կորոնավիրուսի ևս 39 դեպք է հաստատվել: Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ մարտի 27-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 329 է:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ վիրուսից բուժվածների թիվը 28 է, հիվանդությունից մահացել է 1 մարդ: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով այդ հարցին՝ նախարարը նշեց, որ կորոնավիրուսից նախօրեին մահացած 72-ամյա քաղաքացին ունեցել է ուղեկցող մի քանի հիվանդություններ։

Նախարարի խոսքով՝ բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն այն փրկել չի հաջողվել ուղեկցող քրոնիկ հիվանդությունների պատճառով։

Այս օրինակով Թորոսյանը բացատրեց, որ կորոնավիրուսով պայմանավորված բարդությունները լինում են հատկապես մեծահասակների և քրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիների մոտ։

Лента

Рекомендуем посмотреть