ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ 2019 թվականի վերջին Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համալրած գերժամանակակից և գերհզոր ՍՈՒ 30 ՍՄ կործանիչների անձնակազմերը սկսել են ինտենսիվ մարզումներն ու ուսումնական թռիչքները։
Նշվում է, որ վերապատրաստումից վերադարձած հայ օդաչուները ամենօրյա թռիչքներ են իրականացնում ՀՀ օդային տարածքում։