Շուտով Հայաստան կհասնեն 7 արհեստական շնչառական համակարգեր․ «Հայաստան» հիմնադրամը՝ ի աջակցություն COVID-19-ի դեմ պայքարին - RadioVan.fm

Онлайн

Շուտով Հայաստան կհասնեն 7 արհեստական շնչառական համակարգեր․ «Հայաստան» հիմնադրամը՝ ի աջակցություն COVID-19-ի դեմ պայքարին

2020-03-26 13:58 , Общество, 2493

Շուտով Հայաստան կհասնեն 7 արհեստական շնչառական համակարգեր․ «Հայաստան» հիմնադրամը՝ ի աջակցություն  COVID-19-ի դեմ պայքարին

Ներկայիս իրավիճակը վերահսկելի դարձնելու նպատակով Հայաստան շարունակաբար ներմուծվում են մեծ քանակով բժշկական պարագաներ, սարքավորումներ․ «Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացնում են, շուտով Հայաստան կհասնեն 7 արհեստական շնչառական համակարգեր, որոնցից 2-ը ձեռք են բերվել Մեծ Բրիտանիայի, իսկ 1-ը Նիդերլանդների տեղական մարմինների օժանդակությամբ:

Հիմնադրամից ընդգծում են, որ Ֆրանսիայի տեղական մարմնից գալիք շաբաթվա ընթացքում սպասում են 20-ական հեռահար ջերմաչափ և թթվածնի խտացուցիչ սարք, որոնց կեսը կուղարկվի Արցախ։

Հիշեցվում է, որ մարտի 25-ին թվով 800 3M տիպի բարձրորակ դիմակներ են փոխանցվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին, իսկ 70 հատ բժշկական հանդերձանք՝ ՀՀ ԱՆ Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնին։ Եվս 1000 նույնատիպ դիմակ և 100 հատ բժշկական հատուկ հանդերձանք կփոխանցվի մոտ օրերս։

«Ավելի վաղ, շուրջ 800 կգ ընդհանուր քաշով մեծաքանակ կանխարգելիչ, պաշտպանիչ, ինչպես նաև ախտահանիչ բժշկական պարագաներ, ներառյալ՝ բժշկական պաշտպանիչ հանդերձանք, դեմքի ռեսպիրատորային դիմակներ, ախտահարիչ հեղուկների համար հատուկ շշեր, ախտահանիչներ, պաշտպանիչ ակնոցներ, թվային ջերմաչափեր և այլ միջոցներ էին տրամադրվել առողջապահության նախարարությանը հիմնադրամի ԱՄՆ–ի արևմտյան շրջանի գրասենյակի, «Chevy Chase Surgery Center»-ի և «Հայ օգնություն միություն» աջակցությամբ:

Հիմնադրամի կայքում COVID-2019 համաճարակի դեմ հատուկ առցանց դրամահավաք–արշավ է կազմակերպված։ Ներկայումս հավաքագրվել է ավելի քան 50,000 ԱՄՆ դոլար։ Հավաքագրված գումարը կծառայի ՀՀ առողջապահության նախարարության ամենից առաջնային կարիքներին»,-հավելում են «Հայաստան» հիմնադրամից։

Лента

Рекомендуем посмотреть