Ո՞ր իրավունքները չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ. ՄԻՊ-ը իրազեկում է - RadioVan.fm

Онлайн

Ո՞ր իրավունքները չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ. ՄԻՊ-ը իրազեկում է

2020-03-26 13:52 , Право, 1486

Ո՞ր իրավունքները չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ. ՄԻՊ-ը իրազեկում է

Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունից ելնելով Պաշտպանի աշխատակազմն արձանագրում է, որ անհրաժեշտ է հանրությանն իրազեկել այն մասին, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված են իրավունքներ, որոնք բացարձակ բնույթ են կրում և չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ:

Ըստ այդմ՝ տեղեկացվում է՝ արտակարգ դրության ժամանակ չի կարող սահմանափակվել

◾ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը,

◾ դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը,

◾ արդար դատաքննության իրավունքը, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը և անմեղության կանխավարկածը,

◾ դատապարտվածի բողոքարկման իրավունքը, ներման խնդրանքի իրավունքը,

◾ մարդու արժանապատվությունը և կյանքի իրավունքը,

◾ ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը և խոշտանգման արգելքը,

◾ օրենքի առջև ընդհանուր հավասարությունը,

◾ ամուսնանալու ազատությունը,

◾ երեխայի իրավունքները,

◾ կրթության իրավունքը (բացառությամբ մրցութային հիմունքներով կրթության իրավունքը),

◾ մտքի և կրոնի ազատությունը:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը՝ ժամը 17:00-ն, արտակարգ դրություն է հայտարարված:

Պարետի որոշմամբ՝ մարտի 25-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը, ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Քաղաքացիներին կոչ է արվում տնից դուրս գալ կենսական անհրաժեշտության դեպքում, ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և պարետի կողմից հաստատված տեղաշարժման թերթիկը՝ լրացված տարբերակով:

Лента

Рекомендуем посмотреть