ՀՀ քաղաքացիները կարող են օգտագործել ՌԴ տարածքը որպես տարանցիկ երկիր՝ բացառապես օդային ճանապարհով - RadioVan.fm

Онлайн

ՀՀ քաղաքացիները կարող են օգտագործել ՌԴ տարածքը որպես տարանցիկ երկիր՝ բացառապես օդային ճանապարհով

2020-03-25 14:29 , Общество, 1292

ՀՀ քաղաքացիները կարող են օգտագործել ՌԴ տարածքը որպես տարանցիկ երկիր՝ բացառապես օդային ճանապարհով

Ռուսաստանի կառավարության որոշման համաձայն՝ արտերկրում գտնվող և հայրենիք վերադառնալ ցանկացող ԱՊՀ անդամ պետությունների, այդ թվում` ՀՀ քաղաքացիները կարող են օգտագործել ՌԴ տարածքը որպես տարանցիկ երկիր:

Այդ մասին տեղեկացնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ)՝ նշելով, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել բացառապես օդային ճանապարհից՝ պայմանավորված Վրաստան տարածք օտարերկրացիների մուտքի արգելքով:

«Ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին չփորձել Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցամաքային ճանապարհով։

Խստագույնս հորդորում ենք տարանցիկ երկրներով Հայաստան ժամանելուց առաջ նախապես ստուգել չվերթների հասանելիությունը»,-ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть