Զինվորները սահմանված կարգով կստանան պարտադիր արձակուրդը, երբ իրավիճակը կայունանա. ՊՆ խոսնակ - RadioVan.fm

Онлайн

Զինվորները սահմանված կարգով կստանան պարտադիր արձակուրդը, երբ իրավիճակը կայունանա. ՊՆ խոսնակ

2020-03-24 14:49 , Общество, 1573

Զինվորները սահմանված կարգով կստանան պարտադիր արձակուրդը, երբ իրավիճակը կայունանա. ՊՆ խոսնակ

Երբ իրավիճակը կայունանա, զինծառայողները սահմանված կարգով կստանան պարտադիր արձակուրդը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով ժամկետային զինծառայողները հերթական մեկ արձակուրդի հնարավորություն ունեն՝ ուսումնական փուլից հետո։ Մնացած բոլոր արձակուրդները խրախուսանք են և տրվում են որպես լրացուցիչ արձակուրդ։ Երբ իրավիճակը կայունանա, զինծառայողները սահմանված կարգով կստանան պարտադիր արձակուրդը»,-նշել է Ստեփանյանը՝ հավելելով, որ զինծառայողներին հանձնարարված է բացառել շփումները քաղաքացիական ազգաբնակչության հետ ու մասնակցությունը մասսայական միջոցառումներին՝ խնջույքներ, տոնակատարություններ, թաղման արարողություններ և այլն, զերծ մնալ համաճարակային տեսանկյունից ՀՀ ռիսկային տարածքների քաղաքացիների, ինչպես նաև ռիսկային երկրներից վերադարձած անձանց հետ շփումներից:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի ներթափանցումը զորամասեր կանխելու նպատակով այցերը, զինվորների արձակուրդներն ու ազատ արձակումներն արգելված են փետրվարի 25-ից, երբ երկրում դեռ վիրուսով վարակվածության որևէ ախտորոշված դեպք արձանագրված չէր:

Կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ին է, նշյալ հիվանդն արդեն առողջացած դուրս է գրվել հիվանդանոցից:

Лента

Рекомендуем посмотреть