Հաշվի առնելով հանգամանքը, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի համար, ՀՀ փոխվարչապետ, Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը կոչ է անում մթերային խանութներին, սուպերմարկետներին վաղվանից 10։00-12։00 –ն ընկած ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին էլ հորդորվում է այդ ժամերին խանութ չգնալ:
«Խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը»,-գրել է Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում:
Հայաստանում, հիշեցնենք, վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսի ախտորոշմամբ 194 պացիենտ կա: