Բժիշկներն անակնկալ են մատուցել մեկուսացված քաղաքացիներից մեկին ծննդյան օրը - RadioVan.fm

Онлайн

Բժիշկներն անակնկալ են մատուցել մեկուսացված քաղաքացիներից մեկին ծննդյան օրը

2020-03-21 21:41 , Общество, 1848

Բժիշկներն անակնկալ են մատուցել մեկուսացված քաղաքացիներից մեկին ծննդյան օրը

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մեկուսացված քաղաքացիներից մեկին, ում ծննդյան օրն է, բժիշկներն անակնկալ են մատուցել:

Առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը, ով մեկուսարաններից մեկում ղեկավարում է կարանտինային ռեժիմը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հրապարակել է տեսանյութ այն մասին, թե ինչպես են բժիշկները երգելով, տորթով ու քաղցրավենիքով շնորհավորում քաղաքացու ծննդյան տարեդարձը:

«Ծնունդդ շնորհավոր. մեկուսարաններից մեկում, որտեղ ես եմ ղեկավարում, թիմով այ այսպես ենք շնորհավորում մեր ժամանակավորապես մեկուսացված հայրենակցի ծննդյան օրը»,-նշել է Նարեկ Վանեսյանը:

Տեսանյութն իր էջում տեղադրել է նաև ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

Лента

Рекомендуем посмотреть