Արդեն գործում է պարետատան թեժ գիծը։ Պարետ Տիգրան Ավինյանի տեղեկացնում է, որ աշխատակիցները 24-ժամյա ռեժիմով կպատասխանեն քաղաքացիներին հուզող բոլոր հարցերին։
Թեժ գծի համարներն են.
-8141 - Հայաստանի տարածքից զանգ կատարելիս,
-+374 11208141 - արտերկրից զանգ կատարելիս,
-060 83 83 00 - առողջապահական հարցերի դեպքում:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն այս օրերին իրականացնում է պարետատունը, պարետ է նշանակված փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Իսկ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հետ կապված տեղեկատվությունն այս օրերին տրամադրվում է կառավարության մամուլի կենտրոնում ստեղծված Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։