Հայաստանում սննդի մեկամսյա պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործընկեր կազմակերպությունների հետ միասին տվել է տարեցներին անհրաժեշտ սնունդով ապահովման ծրագրի մեկնարկը:
Ըստ այդմ՝ «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը Երևանում սնունդ կտրամադրի 1934 մարդու, ևս 1892 միայնակ տարեցի սնունդ կտրամադրվի մարզերում:
«Գերմանական Կարմիր Խաչ» ընկերությունը, ընդհանուր առմամբ, սննդի մեկամսյա պաշարով կապահովի 215 միայնակ տարեցի: