Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը անցած մեկ օրում աճել է 24-ով։ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քիչ առաջ հրապարակած տվյալների համաձայն վիրուսով վարակվածների թիվը այսօր 21-ի ժամը 10-ի դրությամբ հասել է 160-ի։
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանի փոխանցմամբ՝ հանրագումարով հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի (Էջմիածնի և արտադրամասի-խմբ․) դեպքերի օջախների հետ:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսային հիվանդության վիճակագրությունը երեկվանից՝ մարտի 20-ից սկսած, թարմացվում է օրական կտրվածքով՝ առավոտյան ժամը 10-ին: Տվյալները հրապարակում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: