Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ SkyUp ուկրաինական ավիաընկերությունը մարտի 25-ին կազմակերպում է Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչք:
«Տոմսերը վաճառվում են ընկերության կայքէջում: Համաձայն ՀՀ պարետի որոշման՝Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների: Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում բոլոր անձինք անցնելու են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշների հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվելու հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և/կամ այլ սահմանափակող միջոցառումներ: Բոլոր ցանկացողներին խնդրում ենք գրանցվել Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում (Էլ․ փոստ՝ [email protected], Թեժ գիծ՝ +380733737447) կամ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում (Էլ․ փոստ՝ [email protected], Թեժ գիծ՝ +380487039178»,- նշված է դեպանության տարածած հայտարարությունում: