Ցուցաբերենք այնպիսի վարքագիծ՝ ծնողներին վտանգավոր վիրուսից զերծ պահելու համար. նախարար Թորոսյանը հորդորում է - RadioVan.fm

Онлайн

Ցուցաբերենք այնպիսի վարքագիծ՝ ծնողներին վտանգավոր վիրուսից զերծ պահելու համար. նախարար Թորոսյանը հորդորում է

2020-03-20 14:51 , Общество, 1614

Ցուցաբերենք այնպիսի վարքագիծ՝ ծնողներին վտանգավոր վիրուսից զերծ պահելու համար. նախարար Թորոսյանը հորդորում է

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հորդորելով պաշտպանել ծնողներին՝ նրանց վարակից զերծ պահելու նպատակով համապատասխան վարքագիծ ցուցաբելու միջոցով:

Նախարարը, մասնավորապես, գրել է.

«Արժևորենք մեր ծնողներին, քանի դեռ նրանք մեզ հետ են։

Նաև պաշտպանենք նրանց՝ ցուցաբերելով այնպիսի վարքագիծ, որպեսզի նրանք չվարակվեն իրենց համար ավելի վտանգավոր այս վիրուսով հենց մեզնից»։

Նշենք, այս պահի տվյալներով, Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 136 է: ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանի փոխանցմամբ՝ 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի` Էջմիածնի և երևանյան ձեռնարկության հետ:

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ընդգծում են՝ 2019 թ. վերջին Չինաստանում գրանցված կորոնավիրուսային վարակը (COVID-19) պատկանում է այն վիրուսների խմբին, որոնք առաջացնում են տարբեր հիվանդություններ՝ սովորական հարբուխից մինչև ծանր հիվանդություն, ինչպես օրինակ Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշը (MERS-CoV) և Ծանր սուր շնչառական համախտանիշը (SARS-CoV)։ Նոր կորոնովիրուսը (COVID-19) նոր ենթատեսակ է, որը մինչ օրս չի հայտնաբերվել մարդկանց շրջանում։

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը հայտարարել է համավարակ՝ պայմանավորված Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19)։

ՀՀ առողջապահական գերատեսչությունը հորդորում է գրիպանման ախտանշանների դեպքում անմիջապես դիմել Ձեզ սպասարկող ԱԱՊ (առողջության առաջնային պահպանման օղակ) բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ:

«Կարևոր է իմանալ, որ ներկայումս գոյություն չունեն հավաստի փաստեր, որոնք վկայում են կորոնավիրուսային հիվանդության բուժման դեպքում Արբիդոլի և նմանատիպ դեղերի կիրառման արդյունավետության մասին:

Իսկ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, օրինակ` Իբուպրոֆեն և այլն, անհրաժեշտ է կիրառել բժշկի ցուցումով»,-նշված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի տարծմամբ պայմանավորված՝ ՀՀ-ում մարտի 16-ից 1 ամիս ժամկետով ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժեմը:

Лента

Рекомендуем посмотреть