ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակել է մարտի 20-ին Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող հեռավար ուսուցման դասացուցակը:
«Տեղյակ եմ, որ այսօրվա դասերը հավանել են նաև մեծահասակները։ Աշակերտների հետ միասին վերականգնում ենք մոռացված գիտելիքը»-ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարար Հարությունյանը՝ ներկայացնելով դասացուցակը:
Ըստ այդմ՝
Ժամը 08։30-ից Առաջին ալիքի եթերում կսկսվի «Հանրային դասը»՝ մայրենի, մեդիագրագիտություն և պատմություն առարկաներից։ 14։00-ից դասերը կշարունակվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում և հասանելի կլինեն https://www.youtube.com/user/armeduchannel/playlis... էջում։
Նշենք՝ կրթական գերատեսչությունը հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից, հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով օրեր առաջ հայտարարեց հեռավար կրթության հարթակի գործարկման մասին: