Էջմիածնի տարբեր բժշկական հաստատությունների աշխատակիցներն այսօր Էջմիածնի քաղաքապետարանի ու երիտասարդական խորհրհրդի կողմից հաճելի անակնկալի են արժանացել. ծաղիկներ, կոնֆետներ ու թխվածքաբլիթներ՝ որպես շնորհակալություն ու երախտիք՝ անբասիր ու խիստ մարդասիրական աշխատանքի համար։
«Արտակարգ դրության պայմաններում որքան կարևոր է բժիշկների աշխատանքն ու նվիրումը, նույնքան կարևոր է, որ նրանք զգան՝ ընդդեմ համաճարակի այս պայքարում նրանք մենակ չեն և աջակցությունն ու ուշադրությունը նրանց հանդեպ լրացուցիչ խթան է առավել արդյունավետ և ջանադիր աշխատանքի»,-ասված է Էջմիածնի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում: