Հայաստանը բարելավել է դիրքերը Heritage Foundation-ի Տնտեսական ազատության ինդեքսում և ընդգրկվել առավելապես ազատ երկրների խմբում - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը բարելավել է դիրքերը Heritage Foundation-ի Տնտեսական ազատության ինդեքսում և ընդգրկվել առավելապես ազատ երկրների խմբում

2020-03-18 19:48 , Экономика, финансы, 1793

Հայաստանը բարելավել է դիրքերը Heritage Foundation-ի Տնտեսական ազատության ինդեքսում և ընդգրկվել առավելապես ազատ երկրների խմբում

Հայաստանը «Heritage Foundation»-ի կողմից հրապարակվող «Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ում զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ բարելավելով իր դիրքերն անցյալ տարվա համեմատ (2019 թ. ինդեքսում Հայաստանը 47-րդն էր)։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Հայաստանը 70.6 ցուցանիշով 180 երկրների շարքում ընդգրկված է առավելապես ազատ երկրների խմբում, մինչդեռ անցյալ տարի 67.7 ցուցանիշով չափավոր ազատ երկրների խմբում էր:

Շեշտվել է, որ Հայաստանում տնտեսական ազատությունը վերջին 15 տարում հիմնականում կայուն մակարդակի վրա էր, իսկ վերջին երկու տարում նկատելի էր ՀՆԱ-ի աճ. կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում, խթանում է արտահանումը և արտաքին ներդրումների աճը հետագա տնտեսական զարգացման նպատակով, սակայն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել իրավական արդյունավետությանը:

Лента

Рекомендуем посмотреть