Երևանի մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքներին - RadioVan.fm

Онлайн

Երևանի մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքներին

2020-03-17 20:23 , Общество, 1529

Երևանի մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքներին

Երևանի քաղաքապետարանը համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրամադրի սոցիալապես անապահով ընտանիքներին։

«Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետատան պարետ Տիգրան Ավինյանի հետ քննարկել է համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը անապահով ընտանիքներին տրամադրելու հարցը: Ձեռք բերված և պահեստավորված սնունդն այսօր և վաղը կտրամադրվի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին, որոնց սոցիալական ապահովության բաժինները ըստ առաջնահերթության այն կհատկացնեն սոցիալապես անապահով ընտանիքներին»,- ասված է քաղաքապետարանի տարածած հայտարարությունում:

Հիշեցնենք՝ հանրապետությունում կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխարգելելու նպատակով բոլոր ուսումնական հաստատությունները փակ են մարտի 13-ից: Նախօրեին երկրում ուժի մեջ մտած արտակարգ դրության ռեժիմի համաձայն՝ դրանք փակ կլինեն մինչև ապրիլի 14-ը:

Лента

Рекомендуем посмотреть