Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնն (ՊՀԹ) առաջարկում է ազատ ժամանակն անցկացնել ներկայացումներդիտելով: #ՄնաՏանը նախաձեռնության շրջանակներում առաջին անգամ ՊՀԹ-ն հնարավորություն է ընձեռում իր սիրելի ու հավատարիմ հանդիսատեսին առցանց տարբերակով դիտել ներկայացումները։
Թատրոնի մարքեթինգային նոր ռազմավարությունը մշակվել է թատրոնի հասարակայնության հետ կապերի գծով պատասխանատու Նարեկ Մանուչարյանի, գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանի և տնօրեն Էմին Թորոսյանի կողմից։ Մտահղացումը Նարեկ Մանուչարյանինն է։
Թատրոնից հայտնում են, որ իրենց ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով արդեն հեռարձակվել է «Շունն ու կատուն» ներկայացումը։ Այսօր էլ նախատեսված է «Փայտե մարդը» ներկայացման ցուցադրությունը:
«Ներկայացումները նախօրոք տեսագրվել են ու հեռարձակվում են ֆեյսբուքյան ուղիղ եթերով։
Թատրոնը խստորեն հետևում է առողջապահության նախարարության ցուցումներին։
Հետևելով ՊՀԹ-ի ֆեյսբուքյան էջին կարող եք իմանալ ցուցադրության օրերն ու ժամերը»,-ասված է թատրոնի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։