Մարտի 17-ի, ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 52-ի, որից 12-ը (միջանկյալ հետազոտություն) հաստատվել է կարանտինում գտնվող անձանց շրջանում, կապված են «Էջմիածնի դեպքի» հետ և չեն ունեցել ախտանշաններ։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տեղեկացմամբ՝ ևս 7 թեստ դրական արդյունք է ունեցել:
«Կան մի շարք նոր դեպքեր, որոնց «համաճարակաբանական հետաքննությունը հիմա ընթացքի մեջ է, և փորձում են պարզել դրանց աղբյուրը և շփման շրջանակը՝ միջոցներ կիրառելու համար»,-նշեց նախարարը:
Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ մարտի 16-ից՝ 18։30-ից մինչև ապրիլի 14-ը՝ 17։00-ն, Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն՝ նպատակ ունենալով հանրապետությունում խոչընդոտել նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը