«Վերնիսաժ»-ի տարածքի առևտրային տաղավարներն այսօր կիսադատարկ են․ ոմանք շտապել են աշխատանքի՝ առևտուր անելու հույսով, ոմանք՝ կեսօրվա դրությամբ արդեն հասցրել են որոշ բաներ վաճառել։
Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման գործոնը նրանց չի անհանգստացնում։ Նշում են՝ բաց երկնքի տակ իրենց ոչ մի վիրուս չի կարող վարակել։
Վաճառողների տրամադրության վերաբերյալ մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք՝ այս պահի դրությամբ ՀՀ-ում հաստատված է կորոնավիրուսի 30 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։ Կառավարությունն այսօր արտահերթ նիստում քննարկելու է երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին հարցը։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան