Հրայր Թովմասյանն իր այս ամսվա՝ 1 մլն 375 հազար 712 դրամ աշխատավարձը, ինչպես և պարգևավճարները կփոխանցի բուժաշխատողներին - RadioVan.fm

Онлайн

Հրայր Թովմասյանն իր այս ամսվա՝ 1 մլն 375 հազար 712 դրամ աշխատավարձը, ինչպես և պարգևավճարները կփոխանցի բուժաշխատողներին

2020-03-16 18:16 , Общество, 1949

Հրայր Թովմասյանն իր այս ամսվա՝ 1 մլն 375 հազար 712 դրամ աշխատավարձը, ինչպես և պարգևավճարները կփոխանցի բուժաշխատողներին

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հայտնում է, որ ի երախտագիտություն այս օրերին մեր բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի՝ որոշել է այս ամսվա իր հիմնական աշխատավարձը, ինչպես նաև այս և մյուս ամիսների իր պարգևավճարների ողջ հասույթը փոխանցել բուժաշխատողներին։

«Սա երախտագիտության փոքրիկ քայլ է, որը թեև խորհրդանշական բնույթ է կրում, բայց շատ կարևոր խորհուրդ ունի: Սեփական կյանքը վտանգելու գնով մեր ազգաբնակչության առողջապահության մասին գիշեր-ցերեկ հոգ տանող մասնագետները պետք է գնահատված զգան իրենց: Իմ խորին համոզմամբ՝ սա է հաջող աշխատանքի գրավականը։

Կասկած չունեմ, որ մեր միասնականության, միմյանց քաջալերելու, նեցուկ լինելու և վճռականության շնորհիվ այս փորձությունը ևս մոտ ապագայում դառնալու է անցյալ։

Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին»,-Հրայր Թովմասյանի հայտարարությանը տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի պաշտոնական էջից։

Նշենք` Սահմանադրական դատարանի նախագահի ամսական աշխատավարձը 1մլն 375 հազար 712 դրամ է:

Лента

Рекомендуем посмотреть