Որպես անհետ կորած որոնվող Թամարա Օհանյանը Մոսկվայի բնակիչ է։ NEWS.am-ին Արարատի մարզի Արալեզ գյուղապետարանից տեղեկացրին, որ 14-ամյա աղջիկը մի քանի ամիս առաջ էր եկել Մոսկվայից եւ ապրում էր տատիկի տանը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանության Արարատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 14-ամյա Թամարա Օհանյանը, որը հոկտեմբերի 2-ին, ժամը 17-ի սահմանում, տնից դուրս է եկել եւ չի վերադարձել:Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Թամարա Օհանյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողները կարող են զանգահարել ոստիկանության Արարատի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 010-59-06-31, 098-88-93-37 եւ 1-02 հեռախոսահամարներով։