ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնել է, որ հանրապետությունում սննդամթերքի պակասության խնդիր չկա: Այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:
«Այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն ինձ զեկուցեց, որ, եթե նույնիսկ մեկ ամիս հանրապետություն ոչինչ չներկրվի, սննդամթերքի պակասություն չի զգացվելու», - ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ մեկ ամիս ներկրում չունենալու հետ կապված սցենար չկա:
«Չնայած բոլոր սահմանափակումներին՝ առնվազն հիմնական ուղղություններով տրանսպորտային հաղորդակցությունն ու բեռնափոխադրումները պահպանվում են», - նշեց վարչապետը: