Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` ՀՀ կառավարությունն րոպեներ առաջ հրավիրված արտահերթ նիստում քննարկում է Հայաստանի Հանրապետությունում այսօր 17:00-ից մինչև ապրիլի 16-ը 09:00-ն արտակարգ դրություն սահմանելու մասին որոշման նախագիծը:
Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ժամեր առաջ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ զրուցել է ԱԺ խմբակցությունների ղեկավարության հետ և խնդրել ԱԺ հնարավոր հատուկ նիստի մասին զգուշացնել իրենց խմբակցությունների անդամներին:
Հայաստանում այս պահին կորոնավիրուսի վարակ ախտորոշված է 30 քաղաքացու մոտ` ներառյալ առաջին բուժված դեպքը: