Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարող «առաջնագծի» բժիշկները - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարող «առաջնագծի» բժիշկները

2020-03-16 14:53 , Общество, 3103

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարող «առաջնագծի» բժիշկները

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել, որում ամբողջ բուժանձնակազմն է։ Մարդիկ , ովքեր ամեն րոպե վտանգելով սեփական կյանքը, պայքարում են այլոց կյանքը փրկելու համար։

«Մեր բուժանձնակազմը!!

Ամեն րոպե կյանքը վտանգելով կատարում են իրենց պրոֆեսիոնալ և մարդասիրական աշխատանքը (նկարում ողջ բուժանձնակազմի մի մասն է)!

Շնորհակալություն բոլորին !!»,- գրված է հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահության նախարարության որոշման համաձայն՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցըն այս օրերին վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին:

Այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի՝ ներառյալ առաջին դեպքը։

Лента

Рекомендуем посмотреть