Հաշվի առնելովայն հանգամանքը, որ Չինաստանը բարձր է գնահատում արտերկրից վիրուսի ներթափանցման ռիսկերը, Պեկինի իշխանությունների կողմից կիրառվում են որոշակի խստացումներ։
Այդ մասին հայտնում է Չինաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնելով, որ մարտի 15-ին Պեկինի Մունիցիպալ ժողովրդական կառավարության Գլխավոր քարտուղարի տեղակալ Չեն Բեյը հայտարարել է, որ մարտի 16-ից 00.00-ից բոլոր օտարերկրացիները, որոնք ժամանում են Պեկին (բոլոր չվերթները ժամանելու են միայն Պեկինի միջազգային օդանավակայան) համապատասխան նախնական զննումից հետո կենտրոնացված տեղափոխվելու են հատուկ նախատեսված կուտակման կետ՝ (էքսպո կենտրոն) 14 օրյա կարանտին անցնելու նպատակով։ Այն իրականացվելու է կառավարության կողմից հաստատված վայրերում՝ հյուրանոցներում՝ ուղևորների հաշվին։
«Այն ուղևորները, որոնք Պեկին են ժամանում տարանցիկ, նույն օրվա ընթացքում մեկնելու պարագայում, սպասում ենօդանավակայանի հատուկ վայրում, ապա ուղեկցվում իրենց հաջորդ թռիչքի տերմինալ։ Իսկ հաջորդ օրը մեկնելու պարագայում տեղավորվում են պետության կողմից նշված հյուրանոցում՝ իրենց հաշվին, ապա ուղեկցվում հաջորդ թռիչքի տերմինալ։
Պեկինի իշխանությունները զգուշացնում են բոլորին, որ առողջության հետ կապված, ինչպես նաև նախքան Պեկին ժամանելը իրականացրած ճամփորդությունների մասին կեղծ տեղեկության տրամադրման համար նախատեսվում է պատասխանատվություն՝ այդ թվում և քրեական։
Այն ուղևորները, որոնք Պեկին են ժամանում տարանցիկ, ապա ուղևորվում այլ նահանգներ, պարտավոր են ենթարկվել տվյալ նահանգում կամ քաղաքում գործող կարանտինային կարգին։
Շանհայ և Գուանջոու քաղաքներում խստացման առումով որևէ փոփոխություն չկա։ Բոլոր ժամանող ուղևորները,համապատասխան բժշկական զննումից հետո, պետք է անցնեն 14-օրյա ինքնամեկուսացում, ինչը հնարավոր է իրականացնել ըստ բնակության վայրերի(եթե համատիրությունների կողմից այլ որոշում չկա)։ Բժշկական սպասարկման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են քաղաքացիների կողմից, որի համար հնարավոր է օգտագործել նաևՉինաստանում գործող բժշկական ապահովագրությունը»,-մանրամասնում են Հայաստանի արտգործնախարարությունից։
Նշենք՝ մինչ աշխարհի շատ երկներում այս օրերին հայտարարվում է կորոնավիրուսի վարակի առաջին դեպքերի մասին՝ վիրուսի օջախ Չինաստանի Հուբեյ նահանգում իշխանությունները հայտարարում են կարանտինի ռեժիմը մեղմացնելու մասին՝ նշելով, որ զգալիորեն կրճատվել է նոր դեպքերի թիվը: Չինաստանում, որտեղ նոր տիպի կորոնավիրուսի վարակի առաջին դեպքի մասին հայտարարվեց 2019-ի դեկտեմբերի 31-ին, վերջին 1 օրում գրանցվել է վարակման 18 դեպք, մահացել է 14 մարդ: Ներկայում հիվանդանոցներում է մնում 9898 մարդ, միևնույն ժամանակ վարակվածների գրեթե 84%-ը առողջացել է:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով ախտահարման դեպքերի գրանցված թիվը մայրցամաքային Չինաստանում հասել է 80 060-ի, որից 67 749-ը բուժվել է և դուրսգրվել հիվանդանոցներից: Այս թիվը կազմում է ընդհանուր գրանցված դեպքերի 83,78%-ը:
Ամբողջ Չինաստանում, բացառությամբ Հուբեյ նահանգի, գրանցվել է վարակման 13 062 դեպք, մահացել է 114 մարդ, մահացությունը կազմել է 0,87%:Մինչդեռ Հուբեյ նահանգում, որը համաճարակի էպիկենտրոնն էր, գրանցվել է վարակման 67 798 դեպք, մահացել է 3099 մարդ, մահացությունը կազմել է 4,57%: Ուհան քաղաքում մահացությունը կազմել է 4,93%: Ընդհանուր առմամբ համաճարակը Չինաստանում խլել է 3213 մարդու կյանք, մահացությունն ամբողջ երկրում կազմել է 3,97%:
Նախորդ հինգշաբթի Ուհանում բժիշկները հանդիսավորությամբ հանել են բժշկական դիմակները՝ ազդարարելով հիվանդությունը հաղթահարելու մասին:
"Победители" - врачи и медсестры снимают маски после закрытия последнего центра временного размещения больных коронавирусом в Ухане. pic.twitter.com/b60HdSqUp2
— Григорий Турцев (@Npisaka) March 11, 2020