Իտալիայից ժամանածները մեկուսացվել են Դիլիջանում տեղակայված ռազմամարզական վարժարանում - RadioVan.fm

Онлайн

Իտալիայից ժամանածները մեկուսացվել են Դիլիջանում տեղակայված ռազմամարզական վարժարանում

2020-03-16 14:32 , Общество, 1317

Իտալիայից ժամանածները մեկուսացվել են Դիլիջանում տեղակայված ռազմամարզական վարժարանում

Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում, որն ունի առանձնացված ենթակառուցվածքներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ելնելով ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածից, որը սահմանում է պետական և տեղական ինքակառավամարման մարմինների լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում, ՊՆ-ն կառավարության կողմից լիազորված է կոորդինացնելու, օգտագործելու իր բոլոր ենթակառուցվածքներն ու միջոցները սանիտարահիգիենիկ և համաճարակային միջոցառումների կազմակերպման և բնակչության, առաջին հերթին զինծառայողների, սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովելու համար:

Ըստ անհրաժեշտության, ՊՆ-ն, պետական գերատեսչությունների հետ համագործակցելով, իր ամբողջ ներուժն ու ենթակառուցվածքներն ի սպաս է դնելու կորոնավիրուսի կանխարգելման և վերացման համար: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ուսուցման կազմակերպման գործընթացի վրա այս որոշումը որևէ ազդեցություն չի ունենալու: Վարժարանի տարածքը կանխարգելիչ միջոցառումներից հետո կախտահանվի»,- ասվում է գրառման մեջ:

Հիշեցնենք՝ այսօր Հռոմից իրականացված չարթերային թռիչքով Երևան են ժամանել 67 ՀՀ քաղաքացի․ նրանք գտնվելու են 14-օրյա կարանտինում։

Лента

Рекомендуем посмотреть