Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հրամանով թատրոնում այսօրվանից արգելված է միմյանց բարևելիս համբուրվելը: Պատճառը՝ կորոնավիրուսով վարկվելու վտանգն է։
Ըստ հրամանի՝ տիկնիկային թատրոնում համբուրվելու «մշակույթը» կվերականգնվի վիրուսի վտանգի չեզոքացումից հետո, և, ինչպես վստահեցնում է Ռուբեն Բաբայանը՝ հետագայում դրանք կթույլատրվեն ավելի ջերմ և կրկինակի եռանդով։
Հիշեցնենք՝ Հայաստանում մինչ այսօր կորոնավիրուսի 6 ախտորոշված դեպք կա։