ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին:
Նախարարը նշել է, որ կորոնավիրուսի վարակի արդյունավետ կանխարգելման նպատակով Հայաստանը մոբիլիզացնում է ջանքերը` համագործակցելով հարևան Վրաստանի և Իրանի հետ:
«Մշտական կապի մեջ եմ իմ գործընկեր Դավիդ Զալկալիանիի հետ՝ խթանելու համատեղ միջոցառումները: Համատեղ գործողություններ են սպասվում նաև Իրանի հետ»,-գրել է Զոհրաբ Մնացականյանը:
In order to effectively contain #Coronavirus, #Armenia amplifies mobilization of domestic efforts by strong coordination with neighbours #Georgia and #Iran. In contact with colleague @DZalkaliani to promote joint protection measures. Further action at hand with #Iran. pic.twitter.com/II4tUwxQEH
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) March 12, 2020
Հիշեցնենք, Հայաստանում երեկ հաստատվել է կորոնավիրուսով վարակի ևս երկու դեպք, այդպիսով՝ վարակվածների թիվը հասել է 6-ի: