Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհատում է արձակուրդը: Պատճառը Հայաստանում երեկ 3 նոր դեպքի հայտնաբերումն է:
«Վաղը կառավարությունում խոհրդակցություն է հրավիրվել՝ իրավիճակն ամբողջությամբ գնահատելու համար», - հայտնեց նա իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:
«Վաղը կրթական հաստատությունները չեն աշխատի, վաղը ավելի մանրամասն իրավիճակը կհասկանանք, կգնահատենք և հետագա անելիքների մասին տեղեկություններ կհայտնենք», - նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ վաղվա քարոզչական միջոցառումները ևս հետաձգվելու են:
Նա տեղեկացրեց նաև՝ հաստատվել է նոր կորոնավիրուսի 2 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: