«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն այսօր տարածած հայտարարությամբ տեղեկացնում է կենտրոնում դասերը ժամանակավորապես դադարեցնելու մասին։
«Թումո» կենտրոններում շուրջ 20 հազար պատանի է սովորում ու, հաշվի առնելով այդ բարձր ակտիվությունը, մենք, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել դասերը, որպեսզի նվազեցնենք բոլոր ռիսկերն ու հնարավորություն տանք թումոցիներին շարունակել իրենց առողջ և բնականոն առօրյան»,-ասված է տարածած հայտարարությունում։
Նշենք՝ Հայաստանի Հանրապետությունում այս պահի դրությամբ իրականացվել է 262 հետազոտություն` 4-ը դրական արդյունքով: Բոլոր պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։ Մեկուսացված քաղաքացիների թիվը 57 է։