Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված «Արմենիա» ավիաընկերությունը որոշում է կայացրել մինչև ապրիլի 16-ը կասեցնել իր չվերթների գերակշիռ մասը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արմենիա» ավիաընկերության գործադիր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը:
Նրա գրառման համաձայն՝ վարակի գործոնը հանգեցրել է տոմսերի զանգվածային վերադարձի, այս պահի դրությամբ վերադարձվել է ավելի քան 1500 ավիատոմս։
Խաչատրյանի փոխանցմամբ՝ բոլոր ուղևորներին վերադարձվել են գումարները կամ անվճար կատարվել է օրվա փոփոխություն:
«Արմենիա ավիաընկերության համար առաջնայինը իր թռիչքային անձնակազմի և ուղևորների անվտանգությունն է՝ չնայած կրած ֆինանսական զգալի կորուստներին:Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ չեղարկվում են բոլոր չվերթները մինչև ապրիլի 16-ը: Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ չեղարկվում են մինչև ապրիլի 9-ը բոլոր չվերթները»,-հայտնում է ավիաընկերության ներկայացուցիչը: