ՀՀ կառավարությունը Իտալիայից քաղաքացիների վերադարձի համար միջոցներ է ձեռնարկում - RadioVan.fm

Онлайн

ՀՀ կառավարությունը Իտալիայից քաղաքացիների վերադարձի համար միջոցներ է ձեռնարկում

2020-03-11 17:28 , Общество, 1165

ՀՀ կառավարությունը Իտալիայից քաղաքացիների վերադարձի համար միջոցներ է ձեռնարկում

ՀՀ կառավարությունը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնվող իր քաղաքացիների վերադարձը կազմակերպելու ուղղությամբ։

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը տարածած հայտարարությամբ ՀՀ քաղաքացիներին խնդրում է հնարավորինս սեղմ ժամկետում դեսպանությանը տրամադրել անձնագրի, մուտքի արտոնագրի կամ կացության թույլտվության պատճենները, կոնտակտային տվյալներն՝ այս օրերին դեսպանության հետ մշտական կապը պահպանելու նպատակով։

Իտալիայում, նշենք, վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով 168 մարդ է մահացել, վարակի զոհերի ընդհանուր թիվը հասել է 631-ի: Այս երկրում ավելի քան 10 հազար մարդ հիվանդ է, 877-ի վիճակը ծանր է:

Лента

Рекомендуем посмотреть