Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ստոմատոլոգիական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներ Դավիթ Մակյանն ու Անիտա Մակյանն մարտի սկզբին մասնակցել են Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող Մեծահասակների կարատեի Հայաստանի ազգային առաջնությունը և հաղթել՝ դառնալով Հայաստանի չեմպիոններ։
Դավիթ Մակյանը մրցել է 75 կգ քաշային, իսկ Անիտա Մակյանը՝ 68 կգ քաշային կարգում։
ԵՊԲՀ-ից հայտնում են, որ այսօր սովորողներին՝ Կարատեի ազգային ֆեդերացիայի մեծահասակների գլխավոր մարզիչ Արման Մակյանի գլխավորությամբ ընդունել է Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, շնորհավորել ու նորանոր մարզական և մասնագիտական հաջողություններ մաղթել:
Ապագա ստոմատոլոգները նշելով, որ սպորտը չի խանգարում ուսմանը՝ հայտնել են, որ իրենց հաղթանակը նվիրում են ԵՊԲՀ-ի 100-ամյա հոբելյանին:
Քույր և եղբայր Մակյանները պատրաստվում են մասնակցել Սերբիայում ամռանը կայանալիք կարևատեի Եվրոպայի ուսանողական բուհական առաջնությանը՝ ներկայացնելով ԵՊԲՀ-ն և Հայաստանը: