Զինվորին թույլատրվում է ունենալ միայն զանգեր անելու հնարավորություն ունեցող հեռախոս․ Ռազմական ոստիկանությունը նախազգուշացնում է - RadioVan.fm

Онлайн

Զինվորին թույլատրվում է ունենալ միայն զանգեր անելու հնարավորություն ունեցող հեռախոս․ Ռազմական ոստիկանությունը նախազգուշացնում է

2020-03-10 17:02 , Общество, 1279

Զինվորին թույլատրվում է ունենալ միայն զանգեր անելու հնարավորություն ունեցող հեռախոս․ Ռազմական ոստիկանությունը նախազգուշացնում է

Փետրվարի 29-ից ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից զորամասերում օպերացիոն համակարգերով բջջային հեռախոսների (սմարթֆոնների) հայտնաբերման ուղղությամբ անցկացվող անակնկալ ստուգումների արդյունքում մինչ այս պահը հայտնաբերվել և արձանագրվել է հազարից ավելի հեռախոս:

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից՝ նշելով, որ ստուգայցերին զուգահեռ՝ զինվորական իրավապահ մարմիների ներկայացուցիչները մի շարք զորամասերում բացատրական աշխատանքներ են իրականացրել զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, միջանձնային հարաբերություններում զինծառայողների իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ: Միջոցառումները շարունակական բնույթ են կրելու։

Հիշեցվում է՝ զինծառայողին թույլատրվում է ունենալ բացառապես տեսագրման, ձայնագրման, լուսանկարման և ինտերնետ հնարավորություններ չունեցող բջջային հեռախոս, որից կարող է օգտվել միայն օրվա կարգացուցակով նախատեսված ազատ ժամերին:

Лента

Рекомендуем посмотреть