Գյումրիում օրեր առաջ ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել, կարողանում է որոշակի բառեր արտասանել:
«Չնայած սրան՝ վիճակը շարունակում է մնալ ծանր՝ վնասվածքները շատ են: Երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ»,-տեղեկացնում է բուժկենտրոնի մամլո պատասխանատու Գևորգ Դերձյանը:
Հիշեցնենք՝ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Կատարվածի առիթով հարուցվել է քրեկան գործ, արարքի կատարումը խոստովանած28-ամյա երիտասարդը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, կալանավորվել է։