Հայ հոգևորականի վրա թքելու համար հրեա երիտասարդը կտուգանվի շուրջ 379 եվրոյով - RadioVan.fm

Онлайн

Հայ հոգևորականի վրա թքելու համար հրեա երիտասարդը կտուգանվի շուրջ 379 եվրոյով

2020-03-06 19:32 , Мир, 1098

Հայ հոգևորականի վրա թքելու համար հրեա երիտասարդը կտուգանվի շուրջ 379 եվրոյով

«Ուրախությամբ տեղեկացնում են, որ առաջին անգամ՝ 1967 թվականից ի վեր, հայ հոգևորականի վրա թքելու համար Իսրայելի ոստիկանությունը որոշել է տուգանել օրինախախտ քաղաքացուն»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը։

«Դէպքը տեղի էր ունեցել մէկ տարի առաջ: Երուսաղէմի Հին քաղաքի Հայկական թաղամասում հրեայ երիտասարդը տեսնելով հայ հոգեւորականների եկեղեցական թափօրը՝ մի քանի անգամ թքել էր հոգեւորականներից մէկի վրայ:

Երիտասարդը անմիջապէս յանձնուել էր թափօրը ուղեկցող ոստիկաններին, եւ ապա տուժող հոգեւորականը բողոք էր ներկայացրել ոստիկանութիւն:

Հարցաքննութիւնից եւ ականատեսներից վկայութիւն վերցնելուց յետոյ, ոստիկանութիւնը մարտի 5-ին պաշտօնական նամակով ծանուցել է տուժած հոգեւորականին, որ ոստիկանութիւնը որոշել է օրինախախտ երիտասարդին տուգանել 1500 շեքելով»,-մանրամասնել է դիվանապետը։

Лента

Рекомендуем посмотреть