Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 35-րդ շենքի 20-րդ բնակարանի բնակիչ Անահիտ Հովհաննիսյանն այսօր կառավարության շենքի առջև էր: Պնդում է՝ շենքի 1-ին հարկի բնակիչը՝ 54-ամյա Պ․ Կիրակոսյանը, մի քանի տարի է իր տանը թմրանյութեր է պատրաստում, ինչի հետևանքով ծխատարից քիմիական նյութերի հոտը լցվում է իր բնակարան։
Անահիտը մտահոգ է, ասում է՝ այս տարվա հունվարին էլ տղամարդը ինքնաշեն նռնակ է գցել օդատարը՝ ինչի հետևանքով իր բնակարանն ամբողջությամբ հայտնվել է ծխի մեջ։
72-ամյա կինը խնդրով դիմել է պատկան բոլոր մարմիններին, սակայն ստացել գրություններ, որ այդ օրը ծխացել է նրա դռան շեմի փալասը, որից հրդեհ չի բռնկվել։
Իսկ քաղաքաշինության տեսչական մարմնից տիկին Հովհաննիսյանին գրությամբ հայտնել են, որ նրա հարևանի տանը, որին տարեց կինը կասկածում է թմրանյութերի պատրաստման մեջ, վառարան չի հայտնաբերվել։
Քաղաքապետարանն էլ ի պատասխան տիկնոջ բողոքի, թե հարևանի տանից նրա տանը ծուխ է լցվել, ու ծխատարը փակվել է, փաստել է, որ ծխատարն անխափան աշխատում է։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան