Ինչո՞ւ է երեխան դանակով գնում դպրոց․ Ոստիկանությունը ծնողներին հորդորում է միանալ մտահոգող դրևսորման դեմ պայքարին - RadioVan.fm

Онлайн

Ինչո՞ւ է երեխան դանակով գնում դպրոց․ Ոստիկանությունը ծնողներին հորդորում է միանալ մտահոգող դրևսորման դեմ պայքարին

2020-03-03 17:51 , Общество, 1067

Ինչո՞ւ է երեխան դանակով գնում դպրոց․ Ոստիկանությունը ծնողներին հորդորում է միանալ մտահոգող դրևսորման դեմ պայքարին

Թեև Հայաստանում նվազել են անչափահասների կողմից մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերը, այդուհանդերձ, ՀՀ ոստիկանությունը անչափահասների շրջանում բացասական և մտահոգիչ մի դրսևորում է արձանագրել։

Ըստ իրավապահ այս մարմնի,անցկացված միջոցառումներով հասարակական վայրերում, մետրոյի կայարաններում անչափահասների մոտ հայտնաբերվել են դանակներ, կռփազենքեր ու տարբեր տեսակի սուր-կտրող-ծակող գործիքներ։ Ըստ իրավապահների՝ առավել մտահոգիչ է, երբ անչափահասը դանակով գնում է դպրոց։ Ոստիկանությունից հայտնելով, որ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխման և նրանց մոտ պահվող սառը զենքերը հայտնաբերելու ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում նաև ուսումնական հաստատություններում, ընդգծում են, որ ցանկալի արդյունքի չեն հասնի առանց ծնողների ու մանկավարժների օգնության։

«Հարգելի՛ ծնողներ ու մանկավարժներ, ուշադի՛ր եղեք երեխաների նկատմամբ, խոսե՛ք նրանց հետ, լսե՛ք խնդիրներն ու օգնե՛ք նրանց։ Անհրաժեշտության դեպքում դիմեք նաև ոստիկանության անչափահասների գործերով կամ դպրոցական տեսուչներին։ Միասին անենք ամեն ինչ՝ մեր երեխաների անվտանգ մանկությունն ապահովելու համար»,-ծնողներին հորդորում են ՀՀ ոստիկանությունից։

Лента

Рекомендуем посмотреть