Արարատի մարզում 31-ամյա հարսը գլխաշորով խեղդել է տարեց սկեսուրին - RadioVan.fm

Онлайн

Արարատի մարզում 31-ամյա հարսը գլխաշորով խեղդել է տարեց սկեսուրին

2020-03-02 17:54 , Право, 1712

Արարատի մարզում 31-ամյա հարսը գլխաշորով խեղդել է տարեց սկեսուրին

ՀՀ քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն է տարածել այն մասին, որ 2020թ. փետրվարի 29-ին՝ ժամը 13.40-ին «Մասիս ԲԿ» ՓԲԸ-իցոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի 75-ամյաբակչուհին իր տանը հանկարծամահ է եղել:

Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է, որ կինը հանկարծամահ չի եղել, այլ 2020թ. փետրվարի 29-ին՝ ժամը 9-ի սահմաններում, տանը ծագած վիճաբանության ժամանակ, 31-ամյա հարսը գլխաշորով խեղդելու միջոցով սպանել է իր ամուսնու 75-ամյա մորը:

Փաստի առթիվԱրարատի ՄՔՎ Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցվել է քրեական գործ:

75-ամյա կնոջը սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա 31-ամյա հարսը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть