Խուսափեք այցելել Իրան, Չինաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա և Իտալիա․ ՀՀ արտգործնախարարությունը հորդորում է - RadioVan.fm

Онлайн

Խուսափեք այցելել Իրան, Չինաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա և Իտալիա․ ՀՀ արտգործնախարարությունը հորդորում է

2020-02-27 14:03 , Общество, 1398

Խուսափեք այցելել Իրան, Չինաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա և Իտալիա․ ՀՀ արտգործնախարարությունը հորդորում է

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) նոր տիպի կորոնավիրուսի վարակի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ճապոնիա, Հարավային Կորեայի Հանրապետություն և Իտալիայի Հանրապետություն (առավելապես՝ հյուսիսային շրջաններ) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

Այնուամենայնիվ՝ այնտեղ գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, անհրաժեշտության դեպքում՝ կապ հաստատել ՀՀ դեսպանությունների հետ»:

Лента

Рекомендуем посмотреть