Բողոքի ակցիա Վրաստանում՝ ընդդեմ Պապի այցի - RadioVan.fm

Онлайн

Բողոքի ակցիա Վրաստանում՝ ընդդեմ Պապի այցի

2016-09-30 20:55 , Мир, 924

Բողոքի ակցիա Վրաստանում՝ ընդդեմ Պապի այցի

Թբիլիսիի միջազգային օդանավակայանից ոչ հեռու, ուր ժամանել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը, տեղի է ունենում բողոքի ակցիա, որին մասնակցում են հոգեւորականության եւ եկեղեցական համայնքների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ:

«Մենք բողոքում ենք Հռոմի պապի Վրաստան այցի դեմ, քանի որ պապիզմը մարդկության համար հոգեւոր մեծ անկում է: Պապիզմը ոչնչացրել է առաքյալների եւ դավանաբանների ուսմունքը, իր ուսմունքով այնպիսի անընդունելի դավանանքներ եւ օրենքներ է ներդրել, որոնք ոչ թե մարդկանց հոգիները փրկում են, այլ կործանում են»,-ընդգծել է ակցիայի մասնակից հոգեւորականներից մեկը, ում խոսքով՝ պապը Վրաստանում է քարոզելու ոչ թե այն, ինչ իրենց սովորեցրել է եկեղեցին, այլ հենց իր մտքերը:

Ավելի վաղ, նշենք, վրաց պատրիարքարանը ուղղափառներին կոչ էր արել Պապի այցի առիթով բողոքի ակցիաներ չկազմակերպել, քանի որ Հռոմի Սրբազան Քահանայապետի այցը իրականացվելու է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդի համաձայնությամբ:

Лента

Рекомендуем посмотреть