«Քրեական փաթեթավորմամբ իրականացվում է քաղաքական շարժառիթներով պայմանավորված գործընթաց»․ ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գործով դատավարության մասին - RadioVan.fm

Онлайн

«Քրեական փաթեթավորմամբ իրականացվում է քաղաքական շարժառիթներով պայմանավորված գործընթաց»․ ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գործով դատավարության մասին

2020-02-25 13:15 , Право, 1447

«Քրեական փաթեթավորմամբ իրականացվում է քաղաքական շարժառիթներով պայմանավորված գործընթաց»․ ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գործով դատավարության մասին

Սերժ Սարգսյանի գործով դատավարության մեկնարկին Հայաստանի Հանրապետական կուսակցության Գերագույն մարմինը (ՀՀԿ ԳՄ) տարածել է հայտարարություն, որտեղ ասվում է, որ «ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնարկող դատավարությունում որպես մեղադրյալ է ներգրավված շինծու և անհեթեթ պատրվակով։ «Կասկածելի հանգամանքներում կորզած, ընդամենը մեկ ցուցմունքի հիման վրա նրա նկատմամբ գործի հարուցումը, քննության ընթացքում ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից գործած ապօրինությունները, պետական քարոզչամեքենայի կողմից Սերժ Սարգսյանին կողմնակալ թիրախավորումը վկայում են գործի բացառապես ուղղորդված և պատվիրված լինելու մասին, որի շրջանակներում քրեական փաթեթավորմամբ իրականացվում է քաղաքական շարժառիթներով պայմանավորված գործընթաց։

Հատկանշական է, որ այս դատավարության մեկնարկը տեղի է ունենում իշխանությունների՝ հանցավորության աստիճանի ապաշնորհ անվտանգային և դիվանագիտական գործունեության ֆոնին՝ Արցախյան բանակցությունների շուրջ ստեղծված համատեքստում:

Նման քայլերով իշխանությունները նպատակ ունեն շեղել հայ ժողովրդի ուշադրությունը օրեցօր սրացող ներքին և արտաքին բազմաթիվ այլ խնդիրներից:

Մենք, վերահաստատելով այս առնչությամբ նախկինում տրված գնահատականները՝

• Մեր աջակցությունն ու համերախշությունն ենք հայտնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:

• Հայաստանի Հանրապետության դատական իշխանություններից պահանջում ենք ապահովել ամբողջությամբ արդար և օրինական դատավարական գործընթաց:

• Հրավիրում ենք տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների անաչառ ուշադրությունն այս դատավարության նկատմամբ:

• Անհրաժեշտության դեպքում ձեռնարկելու ենք բոլոր օրինական միջոցները Սերժ Սարգսյանի իրավունքները, ազատությունն ու արժանապատվությունը պատշպանելու համար»,- ասված է ՀՀԿ ԳՄ տարածած հայտարարությունում։

Նշենք՝ այսօր նշանակված է դիզվառելիքի պետական ծրագրի միլիոնները վատնելու գործով առաջին դատական նիստը, որով անցնում են Սերժ Սարգսյանը և ևս 4 մեղադրյալ։

Лента

Рекомендуем посмотреть