ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի և այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաևշուկայում արհեստական պակասուրդի ստեղծումից:
ՏՄՊՊՀ-ից տեղեկացնելով, որ այս ոլորտում իրականացվում են մշտադիտանցումներ՝ նշում են, որ հնարավոր խախտումների կամ չարաշահումների դեպքում Հանձնաժողովըկհարուցի վարչական վարույթներ և կկիրառի օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ: